HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանասնական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Մեկնաբանություններ (1)

Տառակեր
Ֆինանասնակա՞ն։ Մի՞թե այդպիսի գիտահետազոտական ինստիտուտ կա ՌԴ-ում։ Ի՞նչ են այնտեղ հետազոտում։ Ֆինլանդիայի անասուններին, թե՞ ֆինանսների կառավարման անասնական մեթոդները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter