HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին

Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ կատարեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԳՀԽ իր մտահոգությունը հայտնեց, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող համարվեց նաև, որ առկա իրավիճակը, հանրության տարբեր շրջանակներում աննպաստ մեկնաբանությունների ու տրամադրությունների տեղիք տալով, հարվածում է նվիրապետական հինավուրց մեր Աթոռի վարկին ու հեղինակությանը։

ԳՀԽ գոհունակությամբ արձանագրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ է ուղղվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։

ԳՀԽ հույս հայտնեց, որ Պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter