HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը Կարեն Անդրեասյանի դատողությունների շուրջ

2012 թ. ապրիլի 28-ին www.hetq.am կայքում հրապարակվել են մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դատողությունները' ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների առկայության վերաբերյալ: Մասնավորապես' մարդու իրավունքների պաշտպանը «վատ վարչարարության արդյունք է» որակել մաքուր ցուցակների բացակայությունը:

Գտնում ենք, որ նման եզրահանգումը չի բխում բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենսդրությունից և համապատասխան իրավակիրառական պրակտիկայից:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» 14 հուլիսի 2005 թվականի 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 22-րդ կետի համաձայն, մասնավորապես, անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Հիշյալ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները, քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում' Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Անձնագրային և վիզաների վարչությունում չի գրանցվել որևէ դեպք, երբ սահմանված կարգով և ժամկետում գործակալությունից ստացվի մահացած անձի վերաբերյալ տվյալ և ռեգիստրում համապատասխան անձի անհատական տվյալները չարխիվացվեն: Մահացած անձանց տվյալները ընտրացուցակներում հայտնվում են միայն մահացածի ազգականի կամ շահագրգիռ անձի կողմից մահը չգրանցելու կամ օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած անձի անձնագիրը ՔԿԱԳ ստորաբաժանում չներկայացնելու դեպքերում:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter