ՀայՓոստը ավելացնում է փոստի առաքման ուղղությունները
ՀայՓոստը սկսել է խոշոր ավիափոխադրողեր Էյր Ֆրանսի և Լուֆթհանզայի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի հաղորդագրության համաձայն՝ հասանելի 67 ուղղության փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:
Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստփոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել