
Եղիային տեղափոխել են հիվանդանոց (վիդեո)
Այսօր Մաշտոցի այգուց բերման ենթարկված 7 բնապահպան-ակտիվիստիների մեջ կան վնասվածքներ ստացած անձինք: Եղիա Ներսեսյանին մի քանի րոպե առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Երրորդ հիվանդանոց:
Վնասվածքներ է ստացել նաև Արմեն Հովհաննիսյանը:
Այս պահին դեռ ակտիվիստներից վեցը գտնվում են ոստիկանությունում: Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը ոստիկանությունը ոչ մի բավարար հիմնավորում չի ներկայացրել` ինչ հիմունքներով են պահում նրանց ոստիկանությունում: Ցուցարարների մի մասը այգում է, մյուս մասը` ոստիկանության մուտքի մոտ պահանջում են ազատություն բերման ենթարկվածներին:
Թեհմինե Ենոքյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել