HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի «Արևորդի» փառատոնի շրջանակներում

Նոյեմբերի 14-18-ը «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով։ Քովիդ 19 համաճարակային պայմաններից ելնելով փառատոնը տեղի կունենա հեռավար։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ դրանցից յուրաքանչյուրն, ըստ ցուցադրության օրերի բաշխվածության, 24 ժամ հասանելի կլինեն sunchild.am կայքում։

Ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին և երիտասարդներին՝ փառատոնի օնլայն ցուցադրությունները հնարավորություն կստեղծեն հազարավոր դպրոցականների և երիտասարդների ներգավել կրթական ծրագրով նախատեսված ֆիլմերի ցուցադրություններին, ինչը կարող է կրթական գործընթացի մաս դառնալ։

«Արևորդի» փառատոնը ցուցադրվող ֆիլմերի միջոցով ցանկանում է բնապահպանական գիտելիքներ փոխանցել մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: 

Նոյեմբերի 16-17-ին Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։ 

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ

  • Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին
  • Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին
  • Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին
  • Լավագույն կրթական ֆիլմ

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման ողջ ընթացքում   առաջին անգամ ներկայացվել է «Անտառային հրդեհներ»  անվանակարգը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել անտառային հրդեհների ահագնացող տանգը տարածաշրջանում և աշխարհում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter