Պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Նոյեմբերի 12-ին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):
Ըստ պաշտպանության նախարարության՝ Արշակ Կարապետյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով: Կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։
Մեկնաբանել