
Մաշտոցի պուրակից 9 հոգի դիմել է հիվանդանոց
Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր Մաշտոցի պուրակից իրենց կենտրոն բուժօգնության նպատակով դիմել է 9 հոգի: Նրանք ունեցել են թեթեւ վնասվածքներ, հիմնականում` սալջարդեր: Ըստ բժիշկի` որեւէ քաղաքացի ստացիոնար բուժման նպատակով հիվանդանոցում չի պառկել:
Հիշեցնենք, որ այսօր պուրակում բախում է եղել ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները ձերբակալել են յոթ ակտիվիստների՝ Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Արման Յարալյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին եւ Գևորգ Սաֆարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել