HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլուն կայցելի Թեհրան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կայցելի Իրան։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Նշվում է, որ այցը կկայանա հաջորդ շաբաթ։ 

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հանդիպումներ կան թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում։ 

Իրանական լրատվամիջոցի տվյալներով՝ Թեհրանից զատ, Չավուշօղլուն կայցելի նաև Լիբանան։ Գործակալությունը գրում է, որ այնտեղ նա կհանդիպի Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ վերահաստատելու Թուրքիայի աջակցությունը Լիբանանի կառավարությանը։ 

Չավուշօղլուն Իրան է այցելում իրանա-ադրբեջանական վերջին լարվածությունից հետո, երբ Բաքուն ու Թեհրանը միմյանց մեղադրել էին սահմանների մոտ զորավարժություններ անելու մեջ։ Բացի այդ, ադրբեջանական կողմն Իրանին մեղադրում էր Արցախ իրանական բեռնատարների մուտքի համար, իսկ իրանական կողմը՝ իր սահմանին Բաքվի կողմից «սիոնիստական ուժեր տեղակայելու մեջ»։ Չնայած Թուրքիան վերջին լարվածության ժամանակ ուղղակիորեն առճակատման մեջ չմտավ Թեհրանի հետ, սակայն զորավարժություններից մեկին, որն անց էր կացվում Նախիջևանում, մասնակցում էին նաև թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter