HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրամանագրերով՝ Գերմանիայում և Իսպանիայում դեսպաններ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրերով՝ դեսպաններ են նշանակվել Գերմանիայում և Իսպանիայում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը, իսկ Իսպանիայի Թագավորությունում՝ Սոս Ավետիսյանը։

Նույն օրվա այլ հրամանագրերով՝ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Վլադիմիր Կարմիրշալյանը՝ Իսպանիայի Թագավորությունում և Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter