HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թ․-ի մայիսին

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2022 թվականի մայիսին Նուր-Սուլթանում։ Այդպիսի որոշում ընդունվել է ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, որն անց է կացվել տեսակոնֆերանսի ձևաչափով։  

«Առաջարկ է ստացվել հերթական նիստն անցկացնել 2022 թվականի մայիսին Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում։ Որոշումն ընդունվել է»,- նշել է նիստը նախագահող Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ 

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընթացիկ նիստը նախատեսվում էր անցկացնել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշվել էր հանդիպումն անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։ 

Հայկական կողմից նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հակադարձելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ 

«Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում»,- նշել է Մհեր Գրիգորյանը։

Լուսանկարը՝ արխիվային/ԱՊՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter