44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 աշխատակից
Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի է ունեցել «Հավերժության պուրակի» հիմնման արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բացման խոսք է ասել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր են տնկել։
Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։
Նույն օրը հիշատակի միջացառումը շարունակվել է ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկել է աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։
Հնչեցին հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվցած ոստիկանների հիշատակին։
Ոստիկանությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 աշխատակից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել