HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հայտարարել է Թյուրքական խորհրդի անվանափոխման մասին

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը փոխել է իր անվանումը Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի Ստամբուլում ընթացող VIII գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք որոշում ենք կայացրել անվանափոխել մեր խորհուրդը։ Այսուհետ այն կկրի Թյուրքական պետությունների կազմակերպություն անվանումը։ Շնորհիվ նոր անվան և կառուցվածքի՝ Թուրքական պետությունների կազմակերպությունը ակտիվորեն կզարգանա, կամրապնդվի և կհզորանա»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքերով՝ գագաթնաժողովին հաստատվել է նաև մինչև 2040 թվական թյուրքական աշխարհի հայեցակարգը։ 

Իր ելույթում Էրդողանը նաև հայտարարել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը։

«Մենք անկեղծորեն մեր մեջ առաջիկա շրջանում ցանկանում ենք տեսնել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը։ Այդ ժամանակ մեր կազմակերպությունը ավելի կհարստանա»,- նշել է նա։

1974 թվականից Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը բռնազավթվել է Թուրքիայի կողմից։ 1983 թվականին ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել է միայն Անկարան։ Կողմերի բազմաթիվ փորձերը կարգավորելու հիմնախնդիրը դեռևս չի հանգեցրել դրական արդյունքի։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter