
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը բաց է
ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհն արդեն բաց է։
«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է գրառման մեջ:
Այսօր առավոտյան նախարարությունը տեղեկացրել էր, որ ճանապարհը երկկողմանի փակ է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարել են բանակցություններ։
Լուսանկարը՝ factor.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել