HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ քաղաքացիների վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

ԱԱԾ-ն կոչ է անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հ.Գ. Times.am- ի ֆեյսբուք էջում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես է մի քաղաքացի դուրս գալիս մեքենայից եւ նռնակ նետում ադրբեջանցի զինվորականների վրա, որից հետո ռուս խաղաղապահները նրան ձերբակալում են։ Սոցցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ ձերբակալվածը Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է, տեղեկությունը դեռեւս հաստատված չէ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter