HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հայտնաբերել է 14 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ շաբաթ օրը դիտարկել է Երևանի Կենտրոն  վարչական շրջանի և դրան հարակից տարածքների  հանրային տրանսպորտը։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին պարեկային ծառայողների  հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն  վարչական շրջանի և դրան հարակից տարածքներովի հանրային տրանսպորտի աշխատանքը: 

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր,  ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող  107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ: 

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: 

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին շարունակական կինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter