Ստեփանավանի 25/04 ընտրատեղամասում ՔՊ-ական երկու վստահված անձ է եղել
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ավագանու ընտրություններ են։ Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ այստեղ պայքարում են նաև «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը։
25/05 ընտրատեղամատում գրանցված է 1418 ընտրող։ Ժամը 10։00-ի դրությամբ 38 մարդ է քվեարկել։
Այստեղ դիտորդական առաքելություն են իրականացնում «Իրազեկ քաղաքացիների միավորումը», ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոնը» և «Կանանց իրավունքների տունը»։
25/04 ընտատեղամասում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու վստահված անձ։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ նրանցից մեկը հեռացվել է ընտրատեղամասից։
25/04 ընտրատեղամասում գրանցված է 1226 ընտրող։ Ժամը 11։00-ի դրությամբ ընտրություն է կատարել 69 քաղաքացի։
Այստեղ դիտորդություն են իրականացնում Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոնը» և «Կանանց իրավունքների տունը»։
Նանե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել