HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսի Ասուան քաղաքում կարիճները հարձակվել են մարդկանց վրա. մահացել է 3, տուժել՝ 450 մարդ

Եգիպտոսում մարդկանց վրա կարիճների հարձակման հետևանքով երեք մարդ մահացել է և մոտ 450-ը՝ տուժել։ Կարիճները սողացել են փողոցներով և տներով՝ կարկտառատ անձևրից հետո։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Հարձակման է ենթարկվել երկրի հարավում՝ Նեղոսի ափին գտնվող Ասուան քաղաքը։ Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ քաղաքը ողողած կարիճները խայթել են ավելի քան 450 մարդու։ Ուրբաթ օրը Նեղոսի շրջանում գրանցվել են կարկտառատ անձրևներ։ Հորդառատ անձրևներից հետո կարիճները, երբեմն նաև օձերը, լցվում են քաղաքի փողոցներ։

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հեռավոր գյուղերի բժշկական կենտրոնները, որոնք մոտ են լեռներին և անապատին, ստացել են հակաթույնի լրացուցիչ դեղաչափեր։ Բնակչությանը կոչ է արվել դուրս չգալ տներից և խուսափել ծառաշատ տարածքներից։

Եգիպտոսը ամենավտանգավոր կենդանիցներից մեկի՝ հաստապոչ կամ սև կարիճների (Androctonus crassicauda) հայրենիքն է։ Հաստապոչ կարիճի թույնն առաջացնում է ծանր թունավորում և կարող մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում սպանել մարդուն։ Կարիճների խայթոցից առաջացած ախտանիշների թվում են շնչառության դժվարացումը, մկանային կծկանքները և նյարդային տիկը։

Հակաթույնը սովորաբար կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց, մինչ ախտանիշների ի հայտ գալը, սակայն կարող է լինել արդյունավետ նաև ախտանիշների վատթարացումից հետո:

Լուսանկարը՝ Guy Haimovitch/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter