
Քվեարկության օրը Ստեփանավանում (լուսանկարներ)
Հայաստանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՏԻՄ ընտրություններ էին Կապան, Իջևան և Ստեփանավան համայնքներում։
Ստեփանավան խոշորացված համայնքում, բացի Ստեփանավանից, ընտրություն է անցկացվում նաև Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերում։ Ընտրությանը մասնակցում է երեք քաղաքական ուժ․ իշխող ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորում է Ստեփանավանի ներկայիս ղեկավարի Ժ/պ Արմեն Գրիգորյանը, «ԲՀԿ»-ի թեկնածուն Հարություն Ղարագյոզյանն է, իսկ ՀԱԿ-ը ներկայացնում է Վանո Հակոբյանը։
«Հետքն» այցելել է Ստեփանավան խոշորացված համայնքի բնակավայրեր՝ քվեարկության օրը ներկայացնելու լուսանկարներով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել