HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

2020թ. օգոստոսի 21-ին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ2 հողամասի վրա, առանց վերջինիս նպատակային նշանակությունը փոփոխվելու, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, 2013-2018թթ. ինքնակամ կառուցել է եռահարկ, երկհարկ և մեկ հարկանի քարե շինություններ, որոնք շահագործվել են որպես հյուրանոցային համալիր և ռեստորան:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Անտառուտ համայնքի ղեկավարը, ում ի պաշտոնե վերապահված է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, տվյալ քաղաքացու հոր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքնով պայմանավորված, նրանց համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու շահագրգռվածությունից ելնելով, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու, հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, վարչական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել քաղաքացու նկատմամբ:

Դատախազությունը հայտնում է, որ արդյունքում, Անտառուտ համայնքի համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ համայնքային բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման և հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու դեպքում վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն 707 հազ․ 154 դրամ գումարը:

Քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, 2021թ. նոյեմբերի 4-ին որոշում է կայացվել կասեցնել վերջինիս լիազորությունները, որի իրավաչափությունը հաստատվել է դատարանի կողմից:

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22 մլն 707 հազ․ 154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter