Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հասկացավ ՀՀԿ-ի նախընտրական պաստառի շրջանակների իմաստը (վիդեո)
«Մինչև Վանաձոր գալս չէի կարողանում հասկանալ Հանրապետական կուսակցության պլակատների իմաստը: Տեսել եք, չէ՞, ինչ-որ բան ա գրած, կողքը կլոր-կլոր բաներ ա շարած: Ես որ էկա մտա ու էդ պլակատի վրա տեսա Վիկտոր Դալլաքյանի անունը, միանգամից հասկացա, թե էդ ինչ ա կողքերը շարած. էդ Վիկտորն էր, չէ՞, որ 2007-ի ընտրություններին ձեզ`վանաձորցիներին, բացատրում էր, թե ինչի են իրանք վատ ապրում, թոշակառուն ինչու էր պակաս ստանում թոշակը: Վիկտորը ասում էր`դե Սերժը գնում ա Մոնտե Կառլոյում կազինոյում ստավկա ա դնում, կրվում ա, դրա համար դուք քիչ եք ստանում: Փաստորեն էդ Վիկտոր Դալլաքյանը էդ Սերժի դրած ֆիշկեքը կազինոյի իրա պլակատի վրա սենց շարել ա»,-այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ իր բացահայտումը վանաձորցիների հետ կիսեց ՀԱԿ անդամ, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել