HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Նժդեհի փողոցում քաղաքացին երկու անգամ վրաերթի է ենթարկվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևանի Գ. Նժդեհի փողոցում BYD մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է: 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter