HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չավուշօղլու. ««3+3»-ի շրջանակում մենք սերտ համագործակցություն ենք ցանկանում Իրանի հետ»

«3+3» ձևաչափի շրջանակում մենք սերտ համագործակցություն ենք ցանկանում Իրանի հետ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրք դիվանագետի խոսքերով՝ ներկայումս կարևոր է շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Մենք սերտ համագործակցություն ենք ցանկանում Իրանի հետ՝ Հարավային Կովկասում կայունության համար, նախևառաջ՝ «3+3» ձևաչափով»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած միակողմանի պատժամիջոցներին, այդ թվում՝ հակաիրանական։ Anadolu գործակալությունը, մեջբերելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքերը, նշել է, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի Թեհրանի նկատմամբ նման սահմանափակումները։ Ըստ նրա՝ իրանական միջուկային ծրագիրը խիստ կարևոր է նաև Անկարայի համար։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ էինք գրել Թեհրան Թուրքիայի ԱԳ նախարարի նախապատրաստվող այցի մասին։ Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից զատ, Չավուշօղլուն հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Կողմերը քննարկել են զարգացող տնտեսական հարաբերությունները, սահմանային հարցերն ու Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Նախատեսվում է, որ Չավուշօղլուն Իրանից կմեկնի Լիբանան։ 

Չավուշօղլուն Իրան է այցելել իրանա-ադրբեջանական վերջին լարվածությունից հետո, երբ Բաքուն ու Թեհրանը միմյանց մեղադրել էին սահմանների մոտ զորավարժություններ անելու մեջ։ Բացի այդ, ադրբեջանական կողմն Իրանին մեղադրում էր Արցախ իրանական բեռնատարների մուտքի համար, իսկ իրանական կողմը՝ իր սահմանին Բաքվի կողմից «սիոնիստական ուժեր տեղակայելու մեջ»։ Չնայած Թուրքիան վերջին լարվածության ժամանակ ուղղակիորեն առճակատման մեջ չմտավ Թեհրանի հետ, սակայն զորավարժություններից առնվազն մեկին, որն անց էր կացվում Նախիջևանում, մասնակցում էին նաև թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter