HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ն ընդունեց Զարուհի Փոստանջյանի զեկույցը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվել է թիվ 12874 փաստաթուղթը, որը վերաբերվում է «Ինտերնետում եւ օն-լայն լրատվամիջոցներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության պաշտպանությանը» (“The protection of freedom of expression and information on the Internet and online media” ): Փաստաթուղթը նախապատրաստվել է ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների հանձնաժողովում շուրջ մեկեւկես տարի,  նախաձեռնության հեղինակը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, որը նաեւ միանձնյա զեկուցողն էր տվյալ փաստաթղթով:

Հայաստանի խորհրդարանական ընտրարշավում ներգրավվածության պատճառով Զ. Փոստանջյանը չէր մասնակցում ԵԽԽՎ նիստին եւ նրա անունից 12874 փաստաթուղթը եւ լրացումները Վեհաժաղովին է ներկայացրել սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա): Շահագրգիռ քննարկման ընթացքում ելույթ են ունեցել երկու տասնյակից ավելի պատգամավորներ, ովքեր դրվատանքի խոսքեր են ասել տկն Փոստանջյանի կողմից կատարված արդյունավետ եւ անհրաժեշտ աշխատանքի մասին, նաեւ անդրադարձել են լրացումներին, որոնք հանձնաժողովի դրական կարծիքին չարժանանալու պատճառով Վեհաժողովին ներկայացվում էին փաստաթղթին կից:

Լրացումների մեծ մասը մերժվել է նաեւ Վեհաժողովում, իսկ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ինտերնետում եւ օն-լայն լրատվամիջոցներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության  պաշտպանության» զեկույցն ընդունվել է գրեթե միաձայն, հանդիսանալով եվրոպական հարթակներում «Ժառանգության» բեղուն գործունեության եւս մեկ օրինակ:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter