
Էրդողանն իրեն աշխարհի ամենափորձառու առաջնորդն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը գիտի աշխարհը, քանի որ աշխարհի առաջնորդների շարքում ամենափորձառուն է։
Çanakkale’de Gençlerle https://t.co/6B2lRH2yaw
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) November 14, 2021
«Ես գիտեմ աշխարհը։ Այսօրվա առաջնորդների շրջանում ես ամենափորձառուն եմ։ Ասում եմ՝ ոչ թե պարծենալու, այլ սեփական տեղը այլ առաջնորդների մեջ որոշելու համար։ Որովհետև իմ ժողովրդի համար կարևոր է իմանալ, թե ով ով է»,- հայտարարել է Էրդողանը՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգի երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի վարչապետ դարձավ 2003 թվականին, երբ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ 2014 թվականին նա ընտրվեց Թուրքիայի նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվեց 2018 թվականին Թուրքիայի՝ կառավարման նախագահական ձևին անցում կատարելուց հետո։
Լուսանկարը՝ sozcu.com.tr-ից
Մեկնաբանել