Ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Քննարկվել են Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի եւ կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել