HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի Ֆանարջյան փողոցի իր տանը 54-ամյա տղամարդ է սպանվել. կան ձերբակալվածներ

2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝  տեղեկացնելով, որ իր ամուսնուն Ֆանարջյան փողոցում գտնվող տանը գտել են մահացած վիճակում։

Քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում պարզում է Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վերոնշյալ տղամարդու դիակը՝ մարմնական վնասվածքներով: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 47 և 45-ամյա տղամարդիկ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter