HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի կառավարությունն անհատույց օգնություն կտրամադրի Հանրային հեռուստատեսությանը

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիր կնքվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին»։ 

ԱԳն հաղորդմամբ, հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրում Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:

Ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում՝ բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter