
Ռազմագերիների հարցով դռնփակ քննարկում կհրավիրվի ԱԺ-ում
Խորհրդարանում այսօր դռնփակ նիստով քննարկում կլինի` «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու» օրակարգով: Նախաձեռնության հեղինակներն ընդդիմադիր պատգամավորներն են։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց նիստն անցկացնել դռնփակ: Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նշենք, որ այդ ժամանակ ընդդիմությունն արդեն լքել էլ նիստերի դահլիճը:
Նիստին հարակից զեկուցողներ կլինեն Կառավարության իրավասու մարմինների ներկայացուցիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել