
Ադրբեջանի զինված ուժերը արևելյան ուղղությամբ հրետանի են կիրառում
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ»,- հայտնում է ՊՆ-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել