HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ական պատգամավոր. «ՀԱՊԿ կրավորական պահվածքն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները»

Ադրբեջանական իշխանությունները հերթական լկտի սադրանքն են իրականացնում Հայաստանի սահմանների հանդեպ, հայ ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները, սա անընդունելի է: Ես՝ որպես հայ քաղաքացի, գտնում եմ, որ ՌԴ-ն նախևառաջ պարտավոր է իր ստանձնած պարտավորություններն իրագործել: Սա չի նշանակում, որ մեր ճակատագիրն ու ամբողջ հույսները կապելու ենք այդ կառույցի հետ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները չեն ուզում սահմանային նոր էսկալացիա, նոր զոհեր ու վիրավորներ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ են դրան:

«Նաև կարծում եմ, որ եթե մեր դաշնակիցներն ի զորու չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ, որևէ մեկը չի կաշկանդի մեզ: Մենք պարտավոր ենք որպես օրենսդիրներ դիմել մեր գործընկերներին, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները, այլապես պետք է մտածենք մեր դաշնակիցների մասին»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter