
Երևանը կդիմի Մոսկվային՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանին կատարված հարձակման առիթով ՀՀ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը։
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
«Ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Մեկնաբանել