Հովիկ Աղազարյան. «ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն»
Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հստակ դիրքորոշում է ակնկալում՝ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների փաստի առթիվ: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ նիստին:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի լռելյայն պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, որոշ դեպքերում հիշեցնում է նաև ինչ-որ տեղ պայմանավորվածություն, անթույլատրելի է»,- ասաց նա: Նրա խոսքով` բանակն այժն իր գործն է կատարում, խորհրդարանն էլ` իր աշխատանքը:
«ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն, ու եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորություններն ու պարտականությունները (ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները), ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել