
Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում Ռուսաստանին միջամտել
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը միջամտել Հայաստանի արևելյանին Ադրբեջանի նախաձեռնած մարտական գործողություններին:
«Մենք ՀԱՊԿ հիմանդիր անդամ ենք, միաժամանակ ունենք 44-օրյա պատերազմից հետո հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորի` ՌԴ-ի հետ համագործակցային հարաբերություններ, որը պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը»,- ասաց նա:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի` միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի հնարավոր էսկալացիայի ավելացումը: Նա հիշեցրեց, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվել են ահաբեկչական խմբեր:
«Եվ այդ խմբերը եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ, կդառնան տեսանելի ու վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների, այլև միջազգային հանրության համար ևս: Եվ երկրորդ` այն վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել, եթե այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել