
Covid-ի դեմ պատվաստված քաղաքացիները կարող են դառնալ արյան դոնոր
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Հաղորդագրության մեջ նշվում է հակացուցումների ցանկը, որի առկայության դեպքում անձը չի կարող դոնոր հանդիսանալ։
Ցանկում ժամանակավոր հակացուցումներից մեկն էլ նշված է կենդանի եւ սպանված վակցինան։ Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ Covid-ի դեմ պատվաստված անձը, եթե համապատասխանում է նշված պայմաններին, կարող է դառնալ արյան դոնոր. «Ինչպես ցանկացած պատվաստանյութի, այնպես էլ, Covid-ի դեմ ստացած պատվաստանյութի դեպքում, անձը կարող է դառնալ արյան դոնոր պատվաստման պահից 10 օրից մինչեւ առավելագույնը 1 ամիս հետո»,- նշեց խոսնակը։ Վերջինս հավելեց, որ խուճապի պատճառ չկա, կենտրոնը տարածել է հերթական հաղորդագրությունը, իսկ արյան կարիք միշտ կա։
Լուսանկարում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը
Մեկնաբանել