ՆԺԿ-ն կոչ է արել ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիային
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ-ի դիրքորոշման հարցն էր:
Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը:
Նրա համոզմամբ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունն ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:
Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատեցին, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/:
Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:
ՆԺԿ մամլո ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել