HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ը Երևանին և Բաքվին վեճերի խաղաղ լուծման կոչ է արել

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, խաղաղ ճանապարհով լուծել հակասությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ 

«Մենք այժմ ստանում ենք որոշակի տեղեկատվություն: Բայց հաստատապես մենք անհանգստությամբ հետևում ենք բռնության վերջին բռնկման մասին հաղորդագրություններին։ Եվ մենք պետք է ստուգենք այդ հաղորդագրությունները»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հաքը։ 

Վերջինս կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և գործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ բոլոր մտահոգությունները լուծելով խաղաղ ճանապարհով։ «Մենք ցանկանում ենք խուսափել վերադառնալ ցանկացած էսկալացիայի, որը մենք տեսել ենք նախկինում»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ Eduardo Munoz/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter