HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություններով և կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողություններն ու վերսկսել բանակցությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Այսօր մենք տեսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրությունները։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապ ունեցող բոլոր չկարգավորված հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ, չնայած 18:30-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են, իրավիճակը շարունակում է լարված մնալ հայ-ադրբեջանի սահմանի արևելյան հատվածում։ Հայկական կողմը դեռևս պաշտոնապես հայտարարել է մեկ զոհի անունը։ Դեռևս հայտնի չէ նաև վիրավորների ընդհանուր թիվը։ Ավելի վաղ, ՊՆ-ն հայտարարել էր, որ գերեվարվել է 12 հայ զինծառայող։ 

Նոյեմբերի 16-ի կեսօրից սկսած ադրբեջանական կողմը սադրանքների էր դիմել շփման գծի Սյունիքի արևելյան հատվածում, որոնք վեր էին ածվել մարտական գործողությունների։ Կողմերը կիրառում էին նաև հրետանի։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter