
Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն:
Ըստ փոփոխությունների` ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը: Ամանորյա մյուս օրերը կլինեն աշխատանքային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել