HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հաղորդումները խորապես մտահոգում են Միացյալ Նահանգներին։

Մենք երկու կողին էլ կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա սրացումից խուսափելու համար։ Կողմերին նաև հորդորում ենք ուղղակի ու կառուցողական ներգրավմամբ կարգավորել դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ սահմանազատման հարցը։

Ինչպես նշված էր Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացման այս վերջին դրսևորումներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Bloomberg գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter