HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բասենի գյուղապետին բռունցքով հարվածել են. կատարվում է հետաքննություն

Ապրիլի 29-ին` ժամը 12.00-ին, Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նախորդ օրը երեկոյան` ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև:

Գյուղապետը միջամտել և փորձել է հարթել միջադեպը, սակայն այդ ընթացքում Կամո Հ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը տեղեկացնում է,  որ Համլետ Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կամո Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter