HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գորիսի և Կապանի ԲԿ-ները Շտապ օգնության ամենագնաց նոր մեքենաներով կհամալրվեն

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները Շտապ օգնության ամենագնաց նոր մեքենաներով կհամալրվեն:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շտապ օգնության ծառայությունը՝ և՛ մարզային, և՛ Երևանի մշտապես գտնվում է մոբիլիզացված վիճակում: Երեկ տեղակալս եղել է Սյունիքում և Վայոց ձորում, մենք պարբերաբար իրականացնում ենք կարիքների գնահատում և օպերատիվ կերպով բոլոր կարիքների ապահովում»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` այդ ԲԿ-ները կապահովվեն առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով, և համայնքների բնակիչների առողջական խնդիրների ապահովումը կկազմակերպվի հավուր պատշաճի:

Նախարարը չցանկացավ խոսել վիրավոր զինծառայողների մասին` ասելով, թե իրավասու գերատեսչությունը` Պաշտպանության նախարարությունը, համապատասխան տեղեկատվություն կհայտնի:

Ինչ վերաբերում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությանը, որտեղ արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին էր ասվում, նախարարն արձագանքեց.

«Ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ են լինում, որպեսզի քաղաքացիները ավելի ակտիվ կերպով գան և դոնոր հանդիսանան։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հայտարարություններ մշտապես անում է։ Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված՝ ունենք դոնորության նվազում, ուստի ևս մեկ անգամ հայտարարությամբ հորդորում են քաղաքացիներին արյուն հանձնել»։

Ավանեսյանը վստահեցրեց՝ արյան պաշարների հետ կապված խնդիր չկա, դրանք պարբերաբար համալրվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter