HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցուցակների հրապարակել-չհրապարակելու հարցը ՍԴ-ն կքննարկի ընտրություններից մեկ օր առաջ

Շաբաթ օրը Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 30 պատգամավորներ իրենց ստորագրությունն էին դրել Սահմանադրական դատարան ուղարկվելիք հայցադիմումի տակ: 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը կից գրությամբ պատգամավորների դիմումն ուղղարկել է ՍԴ: Դիմումը ստորագրել են ԲՀԿ-ի 21 և ՀՅԴ-ի 9 պատգամավորներ:

ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մայիսի 5-ին' ժամը 10-ին, բանավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կքննարկի պատգամավորների դիմումը:

Հիշեցնենք, որ վերը նշված պատգամավորները Սահմանադրական դատարանից պահանջում են չեղյալ համարել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ընտրացուցակների հրապարակումը արգելող օրենքի դրույթը: Կուսակցությունները համոզված են, որ ցուցակների հրապարակումը կկանխի մի շարք ընտրախախտումներ, ասենք' պարզ կլինի, թե բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկողներ եղել են, թե ոչ, կամ արդյոք ընտրությանը հանգուցյալներն էլ են մասնակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter