HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:

«Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության և կրթության ոլորտներում: Նախագահ Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար և մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար:

Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր և խելացի երկրները զարգացման և հաջողակ լինելու մեծ հնարավորություններ ունեն»,- նշված է նախագահականի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter