HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ներդրումային ծրագրերի աջակցությանն առնչվող հարցեր

Մայրաքաղաքի կառավարման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համաշխարհային բանկի առավել գործուն մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի ջրի, քաղաքային հարցերի և աղետների կառավարման ոլորտի ղեկավար Վաել Զակուտի հանդիպման ժամանակ:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի հիմնական ուղղությունները, նշել է, որ ցանկացած ոլորտում հաջողության կարելի է հասնել արդյունավետ կառավարման, մասնավոր հատվածի հետ ճիշտ համագործակցության պարագայում:

Երևանի քաղաքապետը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները և ընդգծել, որ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի  իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ ֆինանսական այլ կառույցների հետ.

«Համաշխարհային բանկից մենք ակնկալում ենք ոչ միայն խորհրդատվական, այլև ներդրումային աջակցություն»,– նշել է քաղաքապետը՝ մատնանշելով այն ոլորտները, որտեղ առկա են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ:

Վաել Զակուտը նշել է, որ Համաշխարհային բանկը տարբեր հիմնադրամների և վարկային կառույցների միջոցով ծրագրեր է իրականացնում քաղաքային իշխանությունների հետ՝ տրամադրելով ոչ միայն խորհրդատվական, այլև ծրագրավորման, ներդրումային աջակցության  ծառայություններ:

Ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկին կներկայացնի զարգացման ծրագրերի առաջարկությունների փաթեթը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter