
Հաստատվել է կորոնավիրուսի 1091 նոր դեպք, մահացել է 33 մարդ
Նոյեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1019 նոր դեպք, կատարվել է 10 074 թեստավորում, կա 1461 առողջացած և 30 մահվան դեպք: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվացել է 3 մարդ, դեպքերի ընդհանուր թիվը 1397 է: Ընդհանուր՝ կատարվել է 2 281 212 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել