HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

121 մլն դրամ՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման համար

Պետական անվտանգության ապահովման նպատակով Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով անհետաձգելի համարեց Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև՝ Որոտան-Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների մեկ անձից գնումները։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ»։

Ճանապարհների կառուցման և վերակառուցման ընդհանուր արժեքը կկազմի 121 մլն դրամ, իսկ վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք կբերվեն «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերությունից՝ 6,6 մլն դրամ պայմանագրային արժեքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter