HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ ում կբացվի Առողջապահության քաղաքականության գիտահետազոտական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի բաժինը։

Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոնի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը, աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ձևավորել ու ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Կենտրոնը կունենա առնվազն հետևյալ գործառույթները.

  • Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
  • Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).
  • Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում.
  • Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.
  • Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.
  • Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.
  • Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում:
  • Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter