HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գյումրիի համար 63 միկրոավտոբուս ձեռք կբերվի․ Կառավարությունը կսուբսիդավորի գումարի 50%-ը

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462 մլն 256 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ ամենամեծ ծրագիրը կիրականացվի Շիրակի մարզում, որին կտրամադրվի 441 մլն դրամ։

Նախատեսվում է Գյումրի քաղաքի համար 63 միկրոավտոբուս ձեռք բերել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 882 մլն դրամ, որի 50 %-ը կսուբսիդավորի Կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանը ծրագրի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2021 թ.-ին համայնքների հետ համատեղ շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, իսկ 3 տարում շուրջ 86 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։

«Կարևոր է արձանագրել, որ Կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքներում։ Ուղիղ ծրագրերով 2018-ից ի վեր համայնքներին տրվել է շուրջ 86 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
STOP STEELING MONEY AND START FIXING ROADS!!!!!!! NEW BUSES WILL BE DAMAGED ON SHIT ROADS!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter