Ապօրինի որս կատարելու կասկածանքով ստուգվել է Երևանի բնակչի մեքենան
Որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել